Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով երաժշտական փառատոները, համերգները, վարպետության դասերը կա՛մ հետաձգվում են, կա՛մ չեղարկվում, կա՛մ հնարավորության դեպքում՝ ձևափոխվում ու ներկայացվում առցանց հարթակներում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է հեռավար աշխատանքը՝ հանդիսատեսին ներկայացնելով դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից։
Համաշխարհային պանդեմիայի՝ կորոնավիրուսի սկզբնաշրջանում վանաձորցի բեմադրիչ Տիգրան Սուքիասյանը միտք հղացավ... Նրա խոսքով՝ բեմադրական այդ ձևաչափի իրագործման մասին առաջին անգամ ծանոթացել և սկսել է մտածել էր դեռ մոսկովյան ուսումնառության շրջանում՝ ստեղծել օնլայն լայվ թատրոն, որտեղ արտիստը կխաղա ուղիղ եթերում տեսազանգի միջոցով, իսկ խաղային արտահայտչաձերը բավականին կտարբերվեն բեմական խաղից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում զգուշացրեց եվրոպամետ և ռուսամետ ուժերին, որ նրանք շատ չհրապուրվեն իրենց հավակնություններով: Եվ ասես ի արձագանք նրա հայտարարության, հայոց հեռուստատեսությամբ հարցազրույցի էր դուրս եկել միջին ծերության մի կին քաղաքագետ:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։